Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ՀՀ-ում հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատման մասին տեղեկանքի համար
Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակը հաստատող տեղեկանք ստանալու նպատակով հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
«Կազմակերպության դեպքում՝
օտարերկրյա պետությունում ստացած եկամուտների մեծության վերաբերյալ փաստաթղթերի պատճենները,
առկայության դեպքում՝ նաև եկամուտների ստացումը հիմնավորող փաստաթղթերի պատճենները:
Ֆիզիկական անձի դեպքում`
օտարերկրյա պետությունում ստացած եկամուտների մեծության վերաբերյալ փաստաթղթերի պատճենները,
քաղաքացու անձնագրի բոլոր էջերի պատճենները,
ՀՀ-ում անձի գտնվելու ժամանակահատվածի հաշվարկման աղյուսակը
(ՀՀ հարկային օրենսգրքի 314-րդ հոդված)»,- նշված է ՊԵԿ-ի Ֆեյսբուքի էջում:


