երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Հնարավոր է նոր բյուջետային ավիաընկերություններ մուտք գործեն հայաստանյան շուկա․ Տաթևիկ Ռևազյան

Հնարավոր է նոր բյուջետային ավիաընկերություններ մուտք գործեն հայաստանյան շուկա․ Տաթևիկ Ռևազյան

Հայաստանի քաղաքացիական ավիացիան բանակցում է  առաջիկայում նոր բյուջետային ավիաընկերություններ հայկական շուկա բերելու համար: Լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը: Ըստ նրա՝ քանի դեռ բանակցությունները վերջնական փուլում չեն, և ամեն ինչ հստակեցված չէ, չի կարող բարձրաձայնել ընկերությունների անունները:

«Բնականաբար, քննարկումներ կան տարբեր ուղղություններով: Մենք չենք պատրաստվում սահմանափակվել «Wizz Air»-ով և «Ryanair»-ով: Մենք ուզում ենք մեր շուկայում ունենալ մեծ մրցակցություն: Իհարկե, նոր ավիաընկերություն շուկա բերելը ժամանակ է պահանջում, բայց մենք աշխատում ենք դա հնարավորինս շուտ անել»,-ասաց Տաթևիկ Ռևազյանը

Անդրադառնալով «Wizz Air»-ի  հայաստանյան շուկա մտնելուն՝  Տաթևիկ Ռևազյանը նշեց, որ յուրահատուկ ինչ-որ բան չեն առաջարկել: Պարզապես եղել են ճկուն առաջարկներ, իր ազդեցությունն է ունեցել նաև «օդի տուրքի» հետ կապված վերջին փոփոխությունը:

«Եթե բյուջետային ավիաընկերությունը տոմսը վաճառում է 25 եվրոյով, սակայն Հայաստանում ուղևորը պետք է վճարի հավելյալ 20 եվրո օդի տուրք, ապա դա ընդհանրապես ձեռնտու չէ ընկերությանը: Հետևաբար, օդի տուրքը հանելու հետ կապված նոր փոփոխությունն իր ազդեցություն ունեցավ»,-ասաց Տաթևիկ Ռևազյանը:

 

  • Կիսվել: