հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Հիմնանորոգվել է Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության ավտոճանապարհի 39.4 կմ-ից մինչև 60.3 կմ հատվածը. լուսանկարներ

Հիմնանորոգվել է Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության ավտոճանապարհի 39.4 կմ-ից մինչև 60.3 կմ հատվածը. լուսանկարներ

Այս տարի հիմնանորոգվել է Գեղարքունիքի մարզով անցնող Մ-14, Մ-4, Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության ավտոճանապարհի 39.4 կմ-ից մինչև 60.3 կմ հատվածը։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են՝ 20.9 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգումը կատարել է «ԱԱԲ պրոեկտ» ՍՊԸ-ն։
 
 
Ամբողջ մակերեսով տեղադրվել են ճանապարհի նոր հիմք և երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։
 
 
Շինաշխատանքների ընթացքում վերանորոգվել են նաև 12 կամուրջ և կամրջային անցումներ, տեղադրվել են արգելապատնեշներ, ճանապարհը կահավորվել է անվտանգության տարրերով։
 
 
Հիմնանորոգումն իրականացվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Աշխատանքների համար հատկացվել է մոտ 1 մլրդ 995 մլն դրամ։

  • Կիսվել: