ՀՀ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Իրանի դեսպանին
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։
ՀՀ ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ Վարդան Կոստանյանը ողջունել է հյուրերին և կարևորել Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները, ինչպես նաև առևտրատնտեսական համագործակցությունը։
Դեսպանը երախտագիտություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով երկուստեք գործընկերության խորացման հարցում պատրաստակամությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է «Հայաստան-Իրան 400 կիլովոլտ լարման էլեկտրահաղորդման երրորդ օդային գիծ» ծրագրի շինարարական աշխատանքների ընթացքը: Երկուստեք կարևորվել են ծրագիրն ավարտին հասցնելու համար ներդրված ջանքերը։