շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
ՀՀ փոխվարչապետը և Վերականգնման վարկերի բանկի տնօրենն անդրադարձել են Կապսի ջրամբարի, Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցի կառուցման ծրագրերի ընթացքին

ՀՀ փոխվարչապետը և Վերականգնման վարկերի բանկի տնօրենն անդրադարձել են Կապսի ջրամբարի, Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցի կառուցման ծրագրերի ընթացքին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Վերականգնման վարկերի բանկի (KfW) Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանային տնօրեն Վերոնիկա Գարսիա Դել Արկոյի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը: 
 
Տիգրան Խաչատրյանը մեծապես կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև փոխգործակցության շարունակական զարգացման գործընթացում էներգետիկ և ջրային ոլորտներում ՎՎԲ աջակցությամբ իրականացվող խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի նշանակությունը։ Այս համատեքստում զրուցակիցները մանրամասն անդրադարձ են կատարել ընթացիկ ծրագրային շրջանակին, մասնավորապես՝ Կապսի ջրամբարի և ոռոգման ինքնահոս համակարգի, ինչպես նաև Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցի կառուցման ծրագրերի ընթացքին:
 
Մտքեր են փոխանակվել նաև երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավոր ուղղությունների վերաբերյալ։

  • Կիսվել: