շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
ՀՀ–ն կստորագրի ԵԱՏՄ գիտահետազոտական ծառայությունների միասնական շուկայի մասին համաձայնագիրը

ՀՀ–ն կստորագրի ԵԱՏՄ գիտահետազոտական ծառայությունների միասնական շուկայի մասին համաձայնագիրը

Հայաստանը կստորագրի ԵԱՏՄ գիտահետազոտական ծառայությունների միասնական շուկայի մասին համաձայնագիրը։ ՀՀ կառավարությունն այսօրվա` ապրիլի 10-ի նիստի ժամանակ հավանության տվեց համաձայնագրի ստորագրմանը։

Ըստ համաձայնագրի՝ կհամապատասխանեցվի միության երկրների գիտահետազոտական աշխատանքների ծառայությունների կարգավորման օրենսդրությունը, կզարգացվի կիրառական գիտության ձեռնարկությունների, ինչպես նաև միության անդամ երկրների գիտությունների ակադեմիաների և ճյուղային գերատեսչությունների միջև փոխգործակցությունը:

Նշենք, որ ավելի վաղ ԵԱՏՄ անդամ երկրները համաձայնագիր էին ընդունել միության երկրների կողմից շնորհվող գիտական աստիճանների փոխադարձ ճանաչման մասին:

  • Կիսվել: