երկուշաբթի, օգոստոս 24
24 / 8 / 2026
ՀՀ մաքսային սահմանին մի շարք արտադրատեսակների ներմուծման համար պարտադիր է համապատասխանության գնահատման փաստաթուղթ

ՀՀ մաքսային սահմանին մի շարք արտադրատեսակների ներմուծման համար պարտադիր է համապատասխանության գնահատման փաստաթուղթ

Գործող կարգավորումների համաձայն՝ 2026 թվականի հուլիսի 1-ից ԵԱՏՄ թվով 24 տեխնիկական կանոնակարգերից 8-ի մասով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանին մի շարք արտադրատեսակների ներմուծման համար պարտադիր է համապատասխանության գնահատման փաստաթղթի առկայությունը։ Այդ մասին տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից։ 

Պահանջը վերաբերում է հետևյալ արտադրատեսակներին․

  • օծանելիքակոսմետիկական արտադրանք,

  • վառելիքի առանձին տեսակներ,

  • որոշակի ճանապարհաշինական արտադրանք,

  • հյութամթերք,

  • հատուկ նշանակության սննդամթերք,

  • ծխախոտային արտադրանք,

  • հեղուկացված ածխաջրածնային գազեր,

  • փաթեթավորված խմելու ջուր։

Կարևոր է իմանալ. սերտիֆիկացման արժեքը հաշվարկվում է ոչ թե յուրաքանչյուր առանձին ապրանքի միավորի, այլ ամբողջ խմբաքանակի համար։ Ընդ որում, մեկ սերտիֆիկատում կարող են ներառվել մի քանի արտադրատեսակներ, եթե դրանք համապատասխանում են սահմանված խմբավորման պայմաններին։

Սերտիֆիկացման վճարի չափը կախված է արտադրանքի տեսակից, խմբաքանակի առանձնահատկություններից և անհրաժեշտ փորձարկումների ծավալից։ 

Համապատասխանության գնահատումն իրականացվում է հավատարմագրված փորձարկման լաբորատորիաների և սերտիֆիկացման մարմինների կողմից։ 

Փորձարկման լաբորատորիաների ցանկը՝

https://armnab.am/eaeu/laboratories 

Սերտիֆիկացման մարմինների ցանկը՝

https://armnab.am/eaeu/certification-bodies 

Մանրամասն տեղեկատվության համար՝ 011 59 71 68։ 

«Խնդրում ենք ներմուծում իրականացնելիս նախապես հաշվի առնել նշված պահանջները՝ մաքսային ձևակերպումների ընթացքում հնարավոր խնդիրներից և ուշացումներից խուսափելու համար»,- նշվում է հաղորդագրությունում։

  • Կիսվել: