Հայտարարվել է Սիսիան-Քաջարան ճանապարհի ծրագրի խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման միջազգային բաց մրցույթ
Դիմակայուն և ներառական ճանապարհային հատվածի բարելավման ծրագրի շրջանակներում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից հայտարարվել է Սիսիան-Քաջարան ճանապարհի ծրագրի կառավարման խորհրդատուի խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման միջազգային բաց մրցույթ։
Ծառայությունները պետք է մատուցվեն տեխնիկական բնութագրի պահանջներին համապատասխան, որը հանդիսանում է պատվիրատուի կողմից տրամադրվող մրցութային փաստաթղթերի անբաժան մաս:
Հետաքրքրվածության հայտերի ներկայացման վերջնաժամկետն է՝ 2025թ. օգոստոսի 25-ը՝ ժամը 18:00 (Երևանի ժամանակով):
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ հետևյալ հղումով։