ուրբաթ, հուլիս 31
31 / 7 / 2026
Հայկական միրգ-պտուղ-բանջարեղենն արտահանվել է ավելի քան 25 երկիր. Գևորգ Պապոյան

Հայկական միրգ-պտուղ-բանջարեղենն արտահանվել է ավելի քան 25 երկիր. Գևորգ Պապոյան

Իրականում տարբեր ծրագրերով 25 և ավելի երկիր արտահանվել է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Էկոնոմիկային նախարար Գևորգ Պապոյանը, պատասխանելով հարցին՝ ո՞ր երկրներ է արտահանվում հայկական միրգ-պտուղ-բանջարեղենը:

«Մեծ հաշվով, մենք՝ որպես Կառավարություն, մեր խնդիրը լուծել ենք: Դուք, եթե հիշում եք, մամուլում հոդվածներ կային, թե ինչպես են պատկերացնում՝ ապագայում որքան թափված ծիրան է լինելու գետնին, կամ որքան թափված դեղձ է լինելու գետնին, բայց ես, որքանով գիտեմ, ծիրան չի թափվել գետնին»,-նշել է նա:

Դիտարկմանը, որ ծիրանը քիչ է եղել այս տարի, իսկ լոլիկն ու ծաղիկները չեն արտահանվել, Պապոյանն ասել է՝

«Լոլիկը չի թափվել, լոլիկը մթերվում է, հիմա վաճառվում է, արտահանվում է նաև»,-ընդգծել է Էկոնոմիկայի նախարարը:

  • Կիսվել: