կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Հայկ Մարությանը վախկոտ կերպար է, այդքան տղամարդկություն չունի, որ գնա ռիսկերի. Անի Խաչատրյան

Հայկ Մարությանը վախկոտ կերպար է, այդքան տղամարդկություն չունի, որ գնա ռիսկերի. Անի Խաչատրյան

Տրանսպորտը ամբողջությամբ բարելավել է, գնվել են նոր ավտոբուսներ, Տարոն Մարգարյանի մահվան «Գազելներից» մենք այլեւս չունենք, մենք ունենք ՀՀ քաղաքացուն արժանի տրանսպորտ: Այս մասին, այսօր Երեւանի ավագանու նիստից ընդմիջմանը լրագրողների հետ զրույցում  հայտարարեց ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը:

«Ես իմ աղջկա համար գնել եմ դպրոցական փաթեթ, որի օգտվելու պարագայում մեզ համար տրանսպորտը գրեթե 80 դրամի կարգի է դառնում:

Մենք ասել ենք, որ շարունակվում է ավտոբուսների ձեռքբերումը, շուտով կլինեն մնացած ավտոբուսները և վստահաբար մենք ունենալու ենք այն տրանսպորտային ցանցը, որը երկար տարիներ ՀՀ քաղաքացին երազել է:

Ես կրկնում եմ՝ տրանսպորտը չի թանկացել, սա տրանսպորտային ցանցի բարելավում է, որը պիտի լիներ: Փողոցներում ստորագրություններ հավաքողներն իրենք էլ հենց նախատեսում էին, ոչ թե 150 դրամ, այլ շատ ավելի: Մարությանը քաղաքապետ եղած ժամանակ,  հարցազրույցում նույնկերպ ասում էր, որ նույնիսկ աղը, լուցկին ու մնացածն են թանկացել, բայց ոչ տրանսպորտը: Չի կարող, տրանսպորտը չթանկանա:  Այնպես որ այդ շոու ծրագրերին, այդ «սուպեր մամա» ներկայացումներին մենք շատ լավ ծանոթ ենք»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ Մարությանը նաեւ ասել է, որ տրանսպորտի թանկացում կարող է լինել միայն հանրաքվեով, Անի Խաչատրյանն արձագանքեց. «Ի՞նչ հանրաքվե, որտեղ եք տեսել հանրաքվեով որևիցե բարեփոխում: Ինքը այնքան վախկոտ կերպար է քաղաքական առումով գոյություն չունեցող, որ ինքը ցանկացած ռեֆորմի որը պետության, քաղաքի շահից է բխում, անքան տղամարդկություն, այնքան քաղաքական կամք ու մնացած չունի, որպեսզի գնա այդ ռիսկերին։

 

  • Կիսվել: