երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Հայաստանը որևէ ռիսկ չի տեսնում TRIPP նախագծի իրականացման համար․ նախարար

Հայաստանը որևէ ռիսկ չի տեսնում TRIPP նախագծի իրականացման համար․ նախարար

TRIPP նախագծի իրականացման մասով ռիսկեր չենք տեսնում։ Այս մասին փետրվարի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:

Նա հավելել է, որ նույնիսկ եթե այդ ռիսկերը գոյություն ունեն, ապա դրանք կառավարելի կլինեն։ Նրա գնահատմամբ՝ ներկայումս ռիսկեր չկան։

Նախարարը հիշեցրել է, որ ստեղծվել է մի ընկերություն, որում բաժնեմաս ունեն Միացյալ Նահանգները (74% – խմբ.) և Հայաստանը (26% – խմբ.): «Այս ընկերությունը կիրականացնի շինարարական աշխատանքները», - նշել է Խուդատյանը:

  • Կիսվել: