Հայաստանը նախատեսում է բացել կապիտալի տեղական շուկաների հասանելիությունը միջազգային խաղացողների համար
Հայաստանը նախատեսում է ընթացիկ տարում բացել կապիտալի տեղական շուկաների հասանելիությունը միջազգային խաղացողների համար:
Հայաստանի ֆոնդային բորսայի տնօրեն Հայկ Օհանյանը տեղեկացրել է, որ կբացվեն OECD երկրների ընկերությունների համար արտարժույթի առաջնային շուկան եւ պետական պարտատոմսերի երկրորդային շուկան: "Remote Membership" նախագծի շրջանակում ներդրողները կկարողանան հեռակա կարգով մասնակցել հայաստանյան շուկայում իրականացվող գործողություններին:
Նախատեսվում է նաև գործարկել Վարշավայի ֆոնդային բորսայի հետ խաչաձև ցուցակագրումը և ընդլայնել մուտքը կորպորատիվ հատված:
Աբու Դաբիի ֆոնդային բորսայի (ԱԴՔՍ) հետ կնքված պայմանագիրը թույլ կտա հայկական արժեթղթերին տեսանելի լինել բրոքերների համար այդ շուկաներում:
EuroClear-ում և Լեհաստանի Կենտրոնական դեպոզիտարիայում (KDPW) հաշվի բացումը կդառնա dual-listing-ի գործարկման առաջին քայլը, ինչը կբարձրացնի հայկական արժեթղթերի իրացվելիությունը եվրոպական շուկայում, որտեղ կհայտնվեն բոլոր այն արժեթղթերը, որոնք գնանշվելու են AMX-ում: