Հայաստանում հեշտությամբ կարելի է հիմնել վերելակների գործարան և 6-7 ամսվա ընթացքում տալ որակով արտադրանք․ Խաչատուր Սուքիասյան
Վերջերս իմացա, որ բավականին լուրջ խնդիրներ կան վերելակների մասով, լավ գիտեք, որ Սպիտակում վերելակների գործարան է եղել, ու ես առաջարկեցի տեղեկանքներ տալ, թե որտե՞ղ ի՞նչ մակարդակի աշխատանք է արվում, ովքե՞ր են ավելի որակով արտադրում ու հայկական արտադրության մեջ ի՞նչ աստճանի կարող ենք դառնալ փոխարինող ներմուծողին։ Այս մասին ԱԺ ամբիոնից ասաց իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
«Հայաստանում հեշտությամբ կարելի է հիմնել վերելակների գործարան, 6-7 ամսվա ընթացքում տալ որակով արադրանք։ Ուզում եմ ասել, որ արդյունաբերությունը ստեղծվում է ֆինանսներով, ուղեղներով, խելացի մարդկանցով, որ 24 ժամ պետք է հետևեն, որ որակյալ արտադրանք տան»,- ասաց պատգամավորը։


