երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
Հայաստանում հարկային հայտարարագիր է ներկայացրել 70 հազար մարդ. ՊԵԿ նախագահ

Հայաստանում հարկային հայտարարագիր է ներկայացրել 70 հազար մարդ. ՊԵԿ նախագահ

 Հայաստանում հարկային հայտարարագրերն արդեն լրացրել է մոտ 70 հազար մարդ։ Այս տվյալները (նախորդ շաբաթվա դրությամբ - խմբ.) ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում հայտնել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ ներկայացնելով գերատեսչության 2024 թվականի աշխատանքի հաշվետվությունը։
Հակոբյանի խոսքով՝ դա պոտենցիալ հայտարարագիր ներկայացնողների ընդհանուր թվի մոտ 10 %-ն է։ Նրանցից 28 հազարն արդեն օգտվել է կրթության և առողջապահության ծախսերի համար հարկային վերադարձի միջոցով սոցիալական վարկ ստանալու հնարավորությունից։
Քաղաքացիների մեծ մասը դեռ հայտարարագիր չի ներկայացրել, սակայն կոմիտեն սպասում է, որ փաստաթղթերի հիմնական հոսքը կլինի սահմանված ժամկետը լրանալուց մեկ-երկու ամիս առաջ: Դիմումների ընդունման վերջնաժամկետն է նոյեմբերի 1-ը:
Առաջին անգամ Հայաստանում հարկային հայտարարագիր ներկայացնելու պահանջը տարածվում է բոլոր վարձու աշխատողների վրա` բացառությամբ արտերկրում բնակվող քաղաքացիների և օտարերկրյա ռեզիդենտների:

  • Կիսվել: