Հայաստանում աշխատատեղերի թվաքանակն ավելացել է 4.7%-ով՝ հասնելով 830,417-ի․ ՊԵԿ
Հարկ վճարողների կողմից 2026 թվականի օգոստոս ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 830 417, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 37 320-ով կամ 4.7%-ով:
Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։



