կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Հայաստանն ու Հունգարիան տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր են կնքել. Ի՞նչ է այն ենթադրում

Հայաստանն ու Հունգարիան տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր են կնքել. Ի՞նչ է այն ենթադրում

Կառավարություն իր այսօրվա՝ փետրվարի 27-ի ննիստում հավանություն տվեց «Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների միջև տնտեսական համագործակցության մասին» համաձայնագրին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում իրավահավասարության և փոխշահավետության հիման վրա երկու երկրների միջև զարգացնել և խորացնել երկարատևտնտեսական հարաբերություններ այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են առևտուրը, դեղագործական արդյունաբերությունը, զբոսաշրջությունը, էներգետիկան, տրանսպորտ և նյութատեխնիկական ապահովում, գյուղատնտեսություն և անտառատնտեսություն, հետազոտություն և նորարարություն, շրջակա միջավայրի պաշտպանություն և ջրային ռեսուրսների կառավարում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության այլ ոլորտներ։

Համաձայնագիրն ուղղված է երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության զարգացմանը, տնտեսական կապերի ընդլայնման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, գործարար ակտիվության բարձրացմանը, երկու երկրների տնտեսական համագործակցության ասպարեզում առկա ներուժի օգտագործմանը:

Համաձայնագրով նախատեսվում է նաև Հայաստանի և Հունգարիայի միջև համատեղ տնտեսական միջկառավարական հանձնաժողովի  ստեղծումը:

  • Կիսվել: