հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
Հայաստանն առաջին երկրներից է, որն արհեստական բանականությունը ներդրել է սոցիալական պաշտպանության համակարգում. Նարեկ Մկրտչյան

Հայաստանն առաջին երկրներից է, որն արհեստական բանականությունը ներդրել է սոցիալական պաշտպանության համակարգում. Նարեկ Մկրտչյան

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Տյանցզին քաղաքում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել են տարբեր երկրների բարձրաստիճան հյուրեր, տեխնոլոգիական և ակադեմիական ոլորտների ներկայացուցիչներ։

Քննարկման ընթացքում նախարար Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման գործընթացները, արհեստական բանականության գործիքների կիրառմամբ իրականացվող նախաձեռնությունները, ինչպես նաև ՀՀ Զբաղվածության 2025-2031 թթ․ ռազմավարական ծրագրի հիմնական դրույթները։
 
Իր խոսքում նախարարը նշել է, որ Հայաստանն առաջին երկրներից է, որն արհեստական բանականությունն ամբողջությամբ ներդրել է սոցիալական պաշտպանության համակարգում։ Վերջինիս խոսքով՝ այս քայլը պարզապես տեխնոլոգիական նորարարություն չէ․ այն արտացոլում է պետության հանձնառությունը՝ արհեստական բանականությունը ծառայեցնելու մարդկանց բարեկեցությանը՝ ոչ թե մարդկային շփմանը փոխարինելուն։
 
«Արհեստական բանականության կիրառմամբ՝ մենք արմատապես փոխել ենք խոցելի խմբերին ճանաչելու և աջակցելու ձևը։ Ներդրված համակարգը վերլուծում է համապարփակ տվյալներ՝ ժողովրդագրության, զբաղվածության, առողջության և կրթության ոլորտներից՝ խոցելի խմբերին բացահայտելու և սոցիալական ռիսկեր կանխատեսելու նպատակով։ Մեր նպատակը միայն վարչարարական արդյունավետությունը չէ, այլ՝ քաղաքացիների զորեղացումը, այսինքն՝ աջակցել շահառուներին հաղթահարել դժվարությունները և անցում կատարել ինքնաբավ և կայուն կենսակերպի»,- նշել է նախարարը։

  • Կիսվել: