Հայաստանի սպառողական շուկայում 12–ամսյա գնաճը կազմել է 4.2 տոկոս. Վիճակագրական կոմիտե
Հայաստանի սպառողական շուկայում 12–ամսյա գնաճը կազմել է 4.2%։ Այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։
Նշվում է, որ 2026թ–ի մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 6.4% գնաճ:
Ամենից բարձր գնաճն արձանագրվել է կաթնամթերքի, պանրի և ձվի (13 %), մսի (12.4 %), օղու (10.2 %) շուկաներում։ Գնանկում է արձանագրվել է բանջարեղենի շուկայում (6.5 %)։
Վիճակագրական կոմիտեն ներկայացրել է նաև ոչ պարենային ապրանքների շուկայում առկա պատկերը։



