Հայաստանում 12-ամսյա գնաճն արագացել է. ԿԲ
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը հերթական անգամ մնաց անփոփոխ։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը։
Նա, մասնավորապես, նշեց. «2025 թվականի օգոստոսի 5-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6,75 տոկոս: 2025 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճն արագացել է՝ հունիսին կազմելով 3,9 տոկոս: Միաժամանակ 12-ամսյա բնականոն գնաճը ևս ավելացել է՝ կամզելով՝ 3,1 տոկոս:
2025 թվականի երկրորդ եռամսյակում համաշխարհային տնտեսությունում և Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում պահանջարկի հետագա դանդաղման, իսկ ԱՄՆ-ում զուգահեռաբար նաև գնաճի արագացման ռիսկերն ավելացել են։
ԱՄՆ-ի առևտրային քաղաքականության և դրա մակրոտնտեսական ազդեցությունների շուրջ բարձր անորոշությունը պահպանվում է։ Բարձր է մնում նաև միջնաժամկետում ԱՄՆ-ի հարկաբյուջետային քաղաքականության կոմղից ամբողջական պահանջարկի խթանման չափի, դրանից ածանցվող պարտքի մեծացման և երկարաժամկետ տոկոսադրույքների աճի չափի շուրջ անորոշությունները։

Միևնույն ժամանակ աշխարհաքաղաքական անորոշությունը և միջազգային առևտրային հարաբերություններում լարվածության աճը շարունակում են մատակարարման շղթաների հնարավոր խաթարման և համաշխարհային տնտեսությունում գնաճային ճնշումների ձևավորման ռիսկերի աղբյուր հանդիսանալ։ Ավելին, տարեսկզբից հիմնականում առաջարկի գործոններով պայմանավորված, պարենի միջազգային գների աճը և նման միտումների պահպանումը կարող են համաշխարհային գնաճի արագազման ռիսկերի հիմնական աղբյուրներից լինել։
Այս համատեքստում հաշվի առնելով մի կողմից թույլ պահանջարկի միջավայրի ձևավորման, և մյուս կողմից՝ բարձր գնաճային միջավայրի պահպանման ռիսկերը՝ հավանական է, որ առաջատար երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում հիմնականում կպահպանեն կամ աստիճանաբար կթուլացնեն դրամավարկային խիստ պայմանները»: