չորեքշաբթի, մայիս 28
28 / 5 / 2025
Հայաստանի 10 խոշոր գործարարներ մասնակցում են «BEE-TOGETHER» թեթև արդյունաբերության 19-րդ միջազգային ցուցահանդեսին

Հայաստանի 10 խոշոր գործարարներ մասնակցում են «BEE-TOGETHER» թեթև արդյունաբերության 19-րդ միջազգային ցուցահանդեսին

Մայիսի 27-29-ը ՌԴ մայրաքաղաքում անց է կացվում «BEE-TOGETHER» թեթև արդյունաբերության 19-րդ միջազգային ցուցահանդես-հարթակը, որտեղ ներկայացված է նաև Հայաստանի թեթև արդյունաբերության ոլորտը:
 
Հայաստանի կողմից ցուցահանդեսին մասնակցում են 10 խոշոր գործարարներ,
որոնց մասնակցությունը կազմակերպվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) «Թեթև արդյունաբերության արդիականացման» ծրագրի շրջանակներում։
 
«BEE-TOGETHER»-ը առաջատար բիզնես հարթակ է, որն անց է կացվում տարին երկու անգամ՝ ներգրավելով հայտնի նորաձևության բրենդների, գործարանների, արտադրողների, մեծածախ և մանրածախ խանութների ներկայացուցիչներին:
 
Այն հնարավորություն է տալիս ստեղծել բիզնես կապեր պոտենցիալ գնորդների
հետ, փոխանակվել ապրանքների նմուշներով և ստանալ արտադրության
պատվերներ, որոնք կարող են հանգեցնել երկարաժամկետ համագործակցության:
 
Միջոցառման առաջին օրվա ընթացքում կայացել են մի շարք գործարար հանդիպումներ հայաստանյան և արտասահմանյան կազմակերպությունների միջև։
 

  • Կիսվել: