շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Վրաստանի տարածքում վթարավերականգնողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված` ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը
 
«Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ — Սագուրամո» (DN 1000) հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նապտակով մարտի 18-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը:
 
Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և ԻԻՀ-ից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների հաշվին:

  • Կիսվել: