երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Հավաքագրված հարկային եկամուտները հինգ ամսում ավելացել են 142 մլրդ դրամով․  ՊԵԿ նախագահ

Հավաքագրված հարկային եկամուտները հինգ ամսում ավելացել են 142 մլրդ դրամով․ ՊԵԿ նախագահ

Հավաքագրված հարկային եկամուտներն այս տարվա առաջին հինգ ամսում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացել են 14.4 տոկոսով: 

Այս մասին հայտնեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի կատարման արդյունքների մասին հաշվետվության ներկայացմանը: 

«Հավաքագրումներին արդեն մեծ տեմպ ենք հաղորդել: Հունվար–մայիսին մոտավորապես 142 մլրդ դրամով ավելացում կա, որը 14.4 տոկոսով աճ է ենթադրում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ»,–ասաց Հակոբյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր հարկ վճարողներին: 

Ըստ ՊԵԿ նախագահի՝ դա նաև առաջանցիկ է տնտեսական աճի տեմպերից, ինչը նշանակում է, որ հարկեր–ՀՆԱ ցուցանիշի տեսանկյունից արդեն բարելավումները սկսվել են:

Նա նաև տեղեկացրեց, որ երկու ոլորտ կա՝ բանկային համակարգը և շինարարությունը, որոնք բարձր աճի տեմպեր են ունեցել վերջին տարիներին: Դրանց հարկային մուտքերն ավելի շատ նկատվում են այս տարի:  

 

  • Կիսվել: