Հասարակությունը սխալ պատկերացում է կազմել, թե Գյումրիում արդեն բացվել է ավտոմեքենաների մաքսազերծման կետը. ՊԵԿ
Հասարակությունը սխալ պատկերացում է կազմել, թե Գյումրիում արդեն բացվել է ավտոմեքենաների մաքսազերծման կետը, բայց դա բոլորովին չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին խորհրդարանում պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ընթացքումհայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ։
Նա պարզաբանեց, որ Գյումրի են տեղափոխվել միայն ավտոմեքենաների մաքսազերծման լիազարությունները։ «Ճապոնիայից և Վրաստանից ներկրված ավտոմեքենաները երեկ ուղղվել են «Հյուսիսային» մաքսակետ։ Դա կապված էր այն բանի հետ, որ մենք չենք ցանկացել խախտել ծրագրված ժամկետները»:
Նշենք, որ ՊԵԿ-ն իր հերթին հայտնում է, որ Գյումրիում գտնվող Հյուսիսային մաքսատուն-վարչությունում հոկտեմբերի 14-ից մեկնարկել է ավտոմեքենաների որոշ խմբերի մաքսային ձևակերպումների գործընթացը:
Խոսքը, մասնավորապես վերաբերում է Վրաստանից և Ճապոնիայից Հայաստան ներմուծված միայն արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկում 8703 ապրանքային խմբին դասվող թեթև մարդատար ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներին, բացառությամբ՝ բեռնարկղերով տեղափոխվող ավտոմեքենաներին: