Համբուրգի նավահանգիստը հետաքրքրված է Գյումրիում չոր նավահանգիստ ստեղծելու նախագծով. Փաշինյան
Բնականաբար, այստեղ քննարկել ենք «TRIPP ուղի» նախագծի հետ կապված հարցերը, խաղաղության հաստատման համատեքստում, նոր տնտեսական հնարավորությունները։ Այս մասին Համբուրգում հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Գերմանիա իր այցին։
«Արդեն այն թեման, որ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան գնացքներ են գալիս, որ մենք սպասում ենք նաև, որ Թուրքիայի սահմանի բացման ուղղությամբ աշխատանքները արդյունք կտան։
Համբուրգի նավահանգիստը ներգրավվում է և հետաքրքրված է Գյումրիում չոր նավահանգիստ ստեղծելու նախագծի հարցում և իրենք արդեն ներգրավված են և այսօր էլ վերահաստատեցին, որ այդ հետաքրքրությունը առավել ևս հիմա տարածաշրջանային նախագծերի համատեքստում ավելի է ակտիվացել։
Ահագին ծանրակշիռ թեմաներ և օրակարգերը ձևավորվել այցի արդյունքներով։



