ՀՀ ԲՏԱ-ն և հանրահայտ «Plug and Play» միջազգային աքսելերատորի համատեղ ծրագիրը բացել է իր դռները հայկական ստարտափների համար. Մխիթար Հայրապետյան
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և հանրահայտ «Plug and Play» միջազգային աքսելերատորի համատեղ ծրագիրը բացել է իր դռները հայկական ստարտափների համար՝ առաջարկելով նրանց եզակի հնարավորություն՝ միանալու համաշխարհային նորարարական էկոհամակարգին. Երևանում կայացավ միջազգային աքսելերատորի ծրագրի հերթական փուլն ամփոփոխ միջոցառումը. տեղեկացնում է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։
«Այս նախաձեռնությունն առանձնահատուկ նշանակություն ունի հայկական տեխնոլոգիական համայնքի համար. այն ոչ միայն խթանում է մենթորության մշակույթը, այլև ստեղծում է ներդրումային բազմապիսի հնարավորություններ՝ հայաստանյան ստարտափներին մղելով դեպի միջազգային շուկաներ։
Այս անգամ ծրագրին դիմած 119 ստարտափներից ընտրվել էին 20-ը՝ Tactun, Kerpak, The Fintch, EdMap, Prodmap, Doctor Yan, Biocentric, Wearify, Hirebee, Zegashop, Moby, Sestive, Hoviv, FiveBrane, Text’nPayMe, Doccy, CaseLens, doodooc, Drawstory և Pearch AI։
Հայկական ստարտափները քայլ առ քայլ ամրապնդում են իրենց դիրքերը միջազգային տեխնոլոգիական ասպարեզում, և այսօրինակ ծրագրերը նպաստում են Հայաստանը նորարարությունների և ստեղծարար մտքի կենտրոն դարձնելու մեր քաղաքականությանը»։