Գործարանները հրաժարվում են լոլիկը մթերել. գյուղացիները փակել են Երևան–Երասխ ավտոճանապարհը
Գյուղացիներն այսօր փակել են Երևան–Երասխ ավտոճանապարհը և բողոքում են լոլիկի մթերման խնդիրներից։
NEWS.am–ի հետ զրույցում Արարատի մարզի բնակիչներից Արտակ Հարությունյանը նշել է, որ այս պահին 60 տոննա լոլիկ ունի դաշտերում, որը, սակայն, գործարանները հրաժարվում են մթերել։
«Ամեն տարի էս վիճակն է, մինչեւ ժողովուրդը չի հավաքվում, հարցը չի լուծվում։ Անցած տարի խոստացան, որ էս տարի ավելի լավ կլինի, բայց էս տարի ավելի վատ է։ Մեր պամիդորը գործարանների համար է, բայց չեն մթերում, ասում են՝ արտադրանքն էլ չենք կարողանա արտահանել, էլ ինչի՞ մթերենք։ Ես 60 տոննա էս պահին ունեմ ու չգիտեմ ինչ անել»։
Գյուղացիների խոսքով, էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը խոստանում էր լուծել եւ լոլիկի, եւ վարունգի հարցը, սակայն ոչինչ չեն արել. «Երկու գործարանն էլ չեն ընդունում արտադրանքը, մենք բա ո՞նց անենք»։
Գյուղացիները մոտ 15 րոպե անց համաձայնվեցին բացել ճանապարհը։



