շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Ռուսաստան հայկական լոլիկի մատակարարման ժամանակավոր սահմանափակումները չեն հանգեցնի ՀՀ ներքին շուկայում արտադրանքի ավելցուկի. Պապոյան

Ռուսաստան հայկական լոլիկի մատակարարման ժամանակավոր սահմանափակումները չեն հանգեցնի ՀՀ ներքին շուկայում արտադրանքի ավելցուկի. Պապոյան

Ռուսաստան հայկական լոլիկի մատակարարման ժամանակավոր սահմանափակումները չեն հանգեցնի Հայաստանի ներքին շուկայում արտադրանքի ավելցուկի։ Այս մասին այսօր ՔՊ-ի  նախընտրական քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում վստահեցրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ խոսելով «Ռոսսելխոզնադզոր»–ի կողմից հայկականմի շարք բանջարեղենի և հատապտուղների ներմուծման սահմանափակումներ մտցնելուց հետո ստեղծված իրավիճակի մասին:
 
Նա, մասնավորապես, նշել է. «Եթե շուկայում իսկապես ավելցուկ լիներ, լոլիկի 1 կգ–ն կարժենար 200 դրամ, այլ ոչ թե 700 դրամ։ Թեև գները կարող են ժամանակավորապես իջնել մինչև 400–500 դրամ, հիմա լուծվում են արտահանման հետ կապված խնդիրները»:
Ըստ նախարարի՝ Ռուսաստան հայկական պտուղ–բանջարեղենի արտահանման սահմանափակումների հետ կապված հարցերը, ամենայն հավանականությամբ, կկարգավորվեն հունիսի 7–8–ից, այսինքն՝ ԱԺ ընտրություններից հետո:
 
«Քննարկվող բոլոր հարցերը կրում են աշխատանքային և տեխնիկական բնույթ։ Ընդհանուր առմամբ որևէ լուրջ խնդիր չկա»,-հավաստիացրեց Պապոյանը։
 
Նա նաև հիշեցրեց, որ «Ռոսսելխոզնադզորի» և Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի համատեղ ստուգումների արդյունքում արտահանման սահմանափակումներն արդեն հանվել են հայկական երկու ձկնաբուծական ընկերությունների համար:
 
Պապոյանի խոսքով՝ իր տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցել է վերջերս Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական համաժողովին, որտեղ հանդիպումներ է ունեցել ռուս գործընկերների հետ: Բանակցությունների մթնոլորտը, ըստ նախարարի, դրական է եղել, իսկ կողմերը տրամադրված են առաջացած հարցերի շուտափույթ կարգավորմանը:

  • Կիսվել: