երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Գևորգ Պապոյանի հրավերով ՀՀ կժամանեն ԱՄԷ էկոնոմիկայի և զբոսաշրջության նախարարն ու գործարարներ

Գևորգ Պապոյանի հրավերով ՀՀ կժամանեն ԱՄԷ էկոնոմիկայի և զբոսաշրջության նախարարն ու գործարարներ

Ռիադում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների էկոնոմիկայի և զբոսաշրջության նախարար Աբդուլլա Բին Տուք Ալ Մարրիի հետ։

Կողմերը քննարկել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև տնտեսական և զբոսաշրջային համագործակցության ընդլայնման ուղիները։ Գևորգ Պապոյանը նշել է, որ ԱՄԷ-ն Հայաստանի զբոսաշրջության հիմնական նպատակային շուկաներից մեկն է և ընդգծել է բժշկական զբոսաշրջության ոլորտում համագործակցության մեծ ներուժը։

Նախարարը հրավիրել է էմիրաթցի գործընկերոջը մասնակցել Հայաստանում նախատեսվող զբոսաշրջային միջոցառումներին և ներկայացրել է ներդրումային հնարավորությունները՝ հատկապես վերականգնվող էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, դեղագործության, ագրոբիզնեսի և կրթության ոլորտներում։

Աբդուլլա Բին Տուք Ալ Մարրին շնորհակալություն է հայտնել հրավերի համար և ընդունել է այն՝ ընդգծելով, որ Հայաստան կայցելի գործարարների հետ։

Նախարար Գևորգ Պապոյանը նաև առանձնացրել է «Մասդար» ներդրումային ծրագիրը՝ որպես երկու երկրների համագործակցության նոր էջ։

  • Կիսվել: