շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Ֆիննախը հերքել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման չեղարկման մասին տեղեկությունը

Ֆիննախը հերքել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման չեղարկման մասին տեղեկությունը

ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտնում է, որ տարածվող տեղեկատվությունն առ այն, որ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի կիրառությունը նախատեսվում է չեղարկել, չի համապատասխանում իրականությանը։ 
 
«Օրենքի նախագիծը ներկայացված էր Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության կողմից, որի վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտնում է, որ ֆիզի­կական անձանց եկամուտ­ների հայտարարագրման համակարգի չեղարկման առաջարկությունն սկզբունքորեն անընդունելի է։
 
Հորդորում ենք վստահել միայն նախարարության պաշտոնական հաղորդագրություններին և կեղծ տեղեկատվություն չտարածել»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: