«Ֆիթչ» վարկանիշային կազմակերպությունը հրապարակել է Հայաստանի սուվերեն վարկանիշը, այն սահմանելով «B+»՝ անփոփոխ
Ֆիթչ վարկանիշային կազմակերպությունը հրապարակել է Հայաստանի սուվերեն վարկանիշը, այն սահմանելով «B+» (անփոփոխ): Դրական է, որ վարկանիշի հեռանկարը «Ֆիթչի» կողմից վերանայվել է դեպի «դրական»՝ նախկին «կայուն»-ի փոխարեն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արտակ Մանուկյանը։
Եթե բարեփոխումները լինում են շարունակական, ապա սովորաբար դրական հեռանկարին հաջորդում է ռեյտինգային մակարդակի բարձրացումը:
Ֆիթչը որպես դրական է առանձնացնում հետևյալ գործոնները
-
Միգրանտների աճով պայմանավորված բարելավումներ
-
Արտաքին ֆինանսական հոսքերի արագացում, ինչը հանգեցրել է Հայաստանի արտաքին հաշվեկշռի զգալի բարելավմանը:
-
Հարկաբյուջետային գերակատարում և արտաքին պարտքի բեռի նվազում
-
Բարձր տնտեսական աճ
Ապագա հեռանկարների մասով
-
«Ֆիթչ»-ի գնահատմամբ 2023 թվականին աճը կդանդաղի մինչև 6.1%, իսկ 2024 թվականին՝ 4.7%:
-
«Ֆիթչ»-ը կանխատեսում է, որ գնաճի միջին ցուցանիշը կնվազի մինչև 6.5% 2023 թվականին և 4.2%՝ 2024 թվականին:
Առավել մանրամասն տես ստորև ներկայացված հղումը:


