երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Ֆինանսների նախարարն ու ՀՊՏՀ ռեկտորը ստորագրել են համագործակցության հուշագիր

Ֆինանսների նախարարն ու ՀՊՏՀ ռեկտորը ստորագրել են համագործակցության հուշագիր

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանը ստորագրել են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջև համագործակցության հուշագիր:

Այն նպատակաուղղված է տնտեսագիտության և գործարար վարչարարության բնագավառներում մասնագիտական կրթության զարգացմանը, ինչպես նաև երիտասարդ մասնագետների համար տեսական և գործնական գիտելիքների ամրապնդման և խորացման հնարավորությունների ձևավորմանը:

Նախարար Հովհաննիսյանը շրջայց է կատարել համալսարանի տարածքում, ծանոթացել ընթացիկ ծրագրերին և քննարկել համատեղ նախաձեռնությունների շրջանակում ակնկալվող համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները:

  • Կիսվել: