երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Եթե առաջ մարդը առանց ինդենտիֆիկացիայի կանխիկով չեյնջից կրիպտո էր գնում, հիմա կունենա բարդություններ. ԿԲ նախագահ

Եթե առաջ մարդը առանց ինդենտիֆիկացիայի կանխիկով չեյնջից կրիպտո էր գնում, հիմա կունենա բարդություններ. ԿԲ նախագահ

Կրիպտոարժույթով զբաղվող կազմակերպությունները և բանկային համակարգը էապես տարբերվում են, ինչ վերաբերում է խաղի կանոններին, կրիպտոյով զբաղվելու համար մենք բանկերի համար ևս ասել ենք, որ իրենք պիտի առանձին լիցենզիա ստանան, այսինքն բանկային համակարգի կամ բանկի ունիվերսալ լիցենզիա ունենալը չի նշանակում, որ բանկը առանց մեզ հետ նոր հարաբերություններ ձևավորելու կկարողանա զբաղվել նաև կրիպտոյով։ Այս մասին այսօր՝ փետրվարի 3–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ հավելելով, որ մրցակցության խնդիր այդ առումով չկա։

«Մենք կրիպտոյով աշխատող գործընկերներին ասելու ենք կամ ասել ենք, որ նույնականացումը շատ խիստ պիտի լինի։ Այսինքն իրենք պիտի հիմա արդեն մեծ ուշադրություն դարձնեն այն փաստի վրա, թե ովքեր են իրենց հաճախորդները։ Դա բաց, թափանցիկ խաղացողների համար կստեղծի հնարավորություն հետագայում նաև համագործակցել բանկերի հետ և այլ գործընկերների հետ, բայց չեմ բացառում, որ կարող են լինել դեպքեր, որ, օրինակ, կանխիկով մարդ, ով գալիս էր, մտնում էր չեյնջ, առանց որևէ իդենտիֆիկացիայի ու ստանում էր կրիպտո, հիմա ունենա որոշակի բարդություններ, եթե չկարողանա բացահայտել իր եկամտի աղբյուրը կամ հնարավոր միջոցների աղբյուրը»,–ասաց նա։

  • Կիսվել: