շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Երևանում կասեցվել է բետոնահանգույցի և խճի ջարդիչ կայանի շահագործումը. ԲԸՏՄ

Երևանում կասեցվել է բետոնահանգույցի և խճի ջարդիչ կայանի շահագործումը. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել Երևանում շինարարությամբ և շինանյութերի վաճառքով զբաղվող «Մետտա գրուպ» ՍՊԸ-ում։
 
ԲԸՏՄ-ից տեղեկացնում են, որ Ընկերության կողմից բետոնահանգույցը և խճի ջարդիչ կայանը շահագործվում են առանց անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համապատասխան թույլտվության։
 
ԲԸՏՄ Երևանի տարածքային բաժնի պետի որոշմամբ՝ բետոնի, խճի ջարդման և մանրացման արտադրության գործունեությունը կասեցվել է։
 
Նշանակվել է 300.000 դրամ վարչական տուգանք։
 
Ներկայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ։

  • Կիսվել: