կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Երևանում հունվարին հանրային տրանսպորտի ուղևորափոխադրումների ընդհանուր քանակը կազմել է 9 մլն 562 հազար. Ավինյան

Երևանում հունվարին հանրային տրանսպորտի ուղևորափոխադրումների ընդհանուր քանակը կազմել է 9 մլն 562 հազար. Ավինյան

Հունվար ամսին Երևան քաղաքում ավտոբուսով, մետրոյով ու տրոլեյբուսով ուղևորափոխադրումների ընդհանուր քանակը կազմել է 9 մլն 562 հազար, օրական միջինը՝ 308,500 ուղևորափոխադրում։  

Այս մասին Երևանի ավագանու նիստի ընթացքում հայտնեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

««Երևան ավտոբուս» ՓԲԸ-ն հունվար ամսվա ընթացքում իրականացրել է 6 միլիոն 936 հազար ուղևորափոխադրում, որը, եթե բաժանենք 30 օրվա, ապա ստացվում է օրական 231 հազար ուղևորափոխադրում»,- ասաց Ավինյանն՝ անդրադառնալով ավագանու անդամներից մեկի կողմից բարձրացված հարցմանը։ 

Քաղաքապետի ներկայացրած տվյալների համաձայն՝ հունվարին Երևանում ավտոբուսով, մետրոյով ու տրոլեյբուսով ուղևորափոխադրումների ընդհանուր քանակը կազմել է 9 մլն 562 հազար, օրական միջինը՝ 308,500։

 

  • Կիսվել: