շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ պետբյուջեի միջոցներով կառուցվում է վերգետնյա հետիոտնային անցում

Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ պետբյուջեի միջոցներով կառուցվում է վերգետնյա հետիոտնային անցում

Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ ՀՀ պետական բյուջեի միջոցներով կառուցվում է վերգետնյա հետիոտնային անցում, որը թույլ կտա քաղաքացիներին հատել Մ-4 միջպետական ճանապարհը։ Կառույցի թռիչքային կառուցվածքն ունի 19 մ 50 սմ երկարություն։ Ընդհանուր երկարությունը 39 մ է, բարձրությունը՝ 5.10 մ։ Հետիոտնային անցման լայնությունը 1.5 մ է։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
 
Վերգետնյա հետիոտնային անցման կառուցմամբ հնարավոր կլինի ապահովել հետիոտների անվտանգությունը՝ խուսափելով տվյալ հատվածում տեղի ունեցող վթարներից։

  • Կիսվել: