երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Երևանի 138 և 74 մանկապարտեզներն ամբողջությամբ քանդվել և վերակառուցվել են. Քաղաքապետարան

Երևանի 138 և 74 մանկապարտեզներն ամբողջությամբ քանդվել և վերակառուցվել են. Քաղաքապետարան

Երևանի 138 և 74 մանկապարտեզներն ամբողջությամբ քանդվել և վերակառուցվել են, հայտնում են քաղաքապետարանից։

Ավելի քան կեսդարյա պատմություն ունեցող մանկապարտեզներն ամբողջությամբ քանդվելուց և վերակառուցվելուց հետո այսօր այլ տեսք ունեն: 

Էներգաարդյունավետության ծրագրով կրթական հաստատություններում էներգաարդյունավետությանը միտված սարքավորումներ և LED լուսատուներ են տեղադրվել: 

Շենքերի սեյսմիկ զինվածությունը համապատասխանում է անհրաժեշտ չափանիշներին:

Արևային ֆոտովոլտային վահանների տեղադրում, տանիքի, պատերի ջերմամեկուսացում. ամեն ինչ արվել է, որ նվազեն հանրային շենքերի էներգետիկ սպասարկման ծախսերը, ինչպես նաև պակասեցվել է CO2 գազի արտանետումը:

  • Կիսվել: