կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Էկոնոմիկայի փոխնախարարը կգործուղվի ԱՄՆ

Էկոնոմիկայի փոխնախարարը կգործուղվի ԱՄՆ

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը կգործուղվի ԱՄՆ։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վարչապետի ստորագրած որոշումից, Արման Խոջոյանը ապրիլի 17-20-ը ԱՄՆ Սթենֆորդ քաղաքում կմասնակցի «Բնության ազդեցությունը որոշումների կայացման գործընթացում» խորագրով աշխատաժողովին։

Արման Խոջոյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին։

  • Կիսվել: