շաբաթ, հոկտեմբեր 24
24 / 10 / 2026
Ինչ գնով է վաճառվել Մոնեի կտավը

Ինչ գնով է վաճառվել Մոնեի կտավը

Կլոդ Մոնեի «Ծիածանածաղիկներ» կտավը Ֆրանսիայում աճուրդով վաճառված ամենաթանկ արվեստի գործն է դարձել։ Այն վաճառվել է 50 միլիոն եվրոյով (56,05 միլիոն դոլար)։ Մոնեի կյանքի վերջին տարիներին ստեղծված նկարի համար 45 րոպե շարունակ մրցակցել է վեց գնորդ։ Այնուհետև պայքարը շարունակվել է ևս 20 րոպե՝ երկու հավակնորդների միջև։

Կտավը Շլումբերժեների հավաքածուից աճուրդի հանված մի քանի գործերից մեկն էր։ Նախապես ակնկալվում էր, որ այն կվաճառվի 22-30 միլիոն եվրոյով։ Ֆրանսիայում աճուրդով վաճառված արվեստի գործի նախորդ ռեկորդը սահմանվել էր 2010 թվականին, երբ Ամեդեո Մոդիլիանիի «Կարյատիդի գլուխը» կտավը վաճառվել էր 43,2 միլիոն եվրոյով։

  • Կիսվել: