ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Էկոնոմիկայի նախարարը և ԱԺ պատգամավորները Գորիսում հանդիպել են գործարարների ու տնտեսվարողների հետ

Էկոնոմիկայի նախարարը և ԱԺ պատգամավորները Գորիսում հանդիպել են գործարարների ու տնտեսվարողների հետ

Աշխատանքային այցով մարտի 8-ին Գորիս քաղաք էր ժամանել էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: Այս մասին իր ֆեյսբուքյանա էջում հայտնել է ՔՊ պատգամավոր Արմեն Խաաչատրյանը:

՛՛Նպատակը համայնքների գործարարների և տնտեսվարողների հետ հանդիպումն էր, համայնքային տնտեսության կարևոր ճյուղերում խնդիրների արձանագրումը, ինչպես նաև խնդիրների լուծման համար տնտեսվարողների առաջարկությունների քննարկումը:

Հանդիպման ընթացքում արձանագրվեցին տնտեսվարողների կողմից բարձրացված խնդիրները, ուսումնասիրության առարկա դարձան ներկայացված առաջարկները:

Նախարարը ներկայացրեց նաև պետական աջակցության շուրջ երկու տասնյակի հասնող ծրագրերը, դրանցից օգտվելու և դիմելու կարգը:

Երկուստեք կարեւորվեց հետագա աշխատանքների իրականացման ուղղությամբ առավել սերտ համագործակցության անհրաժեշտությունը՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: