շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Ձեր աչքը չի ծակո՞ւմ, որ 100 դրամով հող են վաճառում, արգելե՛ք, մենք համայնքի փողը կտանք. Փաշինյան

Ձեր աչքը չի ծակո՞ւմ, որ 100 դրամով հող են վաճառում, արգելե՛ք, մենք համայնքի փողը կտանք. Փաշինյան

Դեպքեր կան, որ հողի 1 քմ-ն կարող է վաճառվի 7 դրամով, 15 դրամով, 20 դրամով. կներեք, բայց չի կարող այսօր ՀՀ-ում այնպիսի հող լինել, որի արժեքը 7 դրամ է: Այս մասին, այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, այս մասին հայտնի է դառնում, երբ հետո այդ հողերը շատ արագ հանրամատչելի, հրապարակային դաշտում հայտնվում են այդ գնից 5-10-15-20 անգամ ավելի բարձր գներով:

Անդրադառնալով վերոնշյալին ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանն էլ նշեց, թե վերահսկողության արդյունքում մի քանի մարզերի համայնքներում հասել են համայնքային հողերի աճուրդների չեղարկմանը. «Տարեսկզբից խնդիր էի դրել ծառայությունում, որ մոնիտորինգ անենք համապատասխան իրավակարգավորումների համապատասխանությունը մի շարք մարզերում, ռիսկային համարվող համայնքներում, որտեղ պահանջարկը շատ բարձր է»։

Վարչապետը այդ համատեքստում նաև նկատեց. «Կարո՞ղ է այստեղ ուրիշ բան խոսում ենք, հետո այս դռնից դուրս ենք գալիս ես այնտեղ ասում եմ՝ կառավարության նիստում ինչ ասացի, մոռացանք, արեք՝ ոնց պայմաանվորվեցինք: Չի եղել չէ՞ այդպիսի գեթ մեկ դեպք յոթ տարվա ընթացքում, բա ինչպե՞ս է նման բան տեղի ունենում: Ինչի՞ եմ ես սրա մասին իմանում նրանից, որ մի քաղաքացի որոշում է ինձ նամակ գրել: Սա ինստիտուցիոնալ խնդիր է, ձեր աչքը չի ծակո՞ւմ դա, ո՞նց կարող է ՀՀ-ում 100 դրամով հող վաճառվի, եթե 100 դրամով հող է վաճառվում, փակեք արգելեք: Համայնքն ասում է՝ իմ եկամուտն եք փակում, մենք պետական բյուջեից կտանք էդ 100 դրամանոց հողի գինը, արգելե՛ք, փակե՛ք»:

Նա նշեց, որ իրենք այդ հողի գումարը կտանք, հողն էլ կմնա համայնքին:

«Ձևական աճուրդը հիմք է վերանայման ու պետք է ժամանակ ու էներգիա ծախսենք, գնանք և ձևական բոլոր աճուրդները գտնենք: Սա շատ վատ ազդակ է, մենակ հանձնարարությունով չէ, դեռ հանձնարարությունների կատարման որակը դնում եմ մի կողմ: Եթե հնչում է քաղաքական հայտարարություն, պետք է գործողությունները կառավարման համակարգի համադրվեն այդ քաղաքական հայտարարության հետ: Եթե չի համապատասխանում, վաղը, մյուս օրը պրոբլեմ է առաջանալու, և ես այդ պրոբլեմն ամենասուր ձևով դնելու եմ, ուզում եմ սա հաշվի առնեք:

 

Որտեղ ծիծաղելու գնով հողեր են դրված վաճառքի, հրապարակային ասում եմ՝ կանգնեցրե՛ք, եթե չկանգնեցնեն համայնքները, չգիտեմ՝ ոնց կհնչի, համայնքների հետևից ենք ընկնելու: Գնալու ենք տեսնենք՝ ինչ է  տեղի ունեցել այդտեղ: Սա հրատապ է: ՏԿԵ նախարարի գլխավորությամբ աշխատանքային խումբ ստեղծեք, թող մաքսիմում մեկ ամսվա ըթնացքում տան առաջարկ»,- նշեց Փաշինյանը:

  • Կիսվել: