Դոլարի ու եվրոյի փոխարժեքներն աճել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 16-ին, կազմել է 384.28 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.52 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 444.54 դրամ (աճել է 0.30 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.89 դրամ (աճել է 0.01 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 381-384 դրամով, վաճառվում է 386.5-387 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 437-442 դրամով, վաճառվում է 448-452 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.71-4.85 դրամով, վաճառվում է 4.94-5.11 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 384 դրամով, վաճառվում՝ 387 դրամով:
Եվրոն գնվում է 442 դրամով, վաճառվում է 447 դրամով:
Ռուբլին գնվում է 4.80 դրամով, վաճառվում է 4.90 դրամով: