կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Դոլարի փոխարժեքը աճել է. թանկացել է նաեւ եվրոն

Դոլարի փոխարժեքը աճել է. թանկացել է նաեւ եվրոն

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 3-ին, կազմել է 393.69 դրամ՝ նախորդ

օրվա համեմատ աճելով 0.34 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 411.09 դրամ (աճել է 2.01 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  497.94 դրամ (աճել է 2.63 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.40 դրամ (նվազել է 0.04 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 390.5-392.5 դրամով, վաճառվում է 396-397 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 402-408 դրամով, վաճառվում է 414-419 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.19-4.37 դրամով, վաճառվում է 4.43-4.75 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 392 դրամով, վաճառվում՝ 396 դրամով:

Եվրոն գնվում է 411 դրամով, վաճառվում է 415.5-416 դրամով:

Ռուբլին գնվում է 4.30-4.33 դրամով, վաճառվում է 4.43-4.45 դրամով:

  • Կիսվել: