հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Դիտարկվել է 35 տրանսպորտային միջոց, կազմվել՝ 3 արձանագրություն

Դիտարկվել է 35 տրանսպորտային միջոց, կազմվել՝ 3 արձանագրություն

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ պարեկային ծառայողների հետ դեկտեմբերի 15-ին համատեղ վերահսկողական աշխատանքներ է իրականացրել Երևանի Կենտրոն վարչական շրջանում և դրան հարակից տարածքներում։

ՔՏՀԱ տեսչական մարմինը COVID-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակը դիտարկելու նպատալով ուսումնասիրել է կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 35 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 3 դեպք, որոնք վերաբերել են վարորդների կողմից դիմակ չկրելուն։ Դրանց հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։

  • Կիսվել: