շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Հայաստանն ու ԱՄԷ-ն համագործակցության հարուստ օրակարգ ունեն. Խուդաթյանը՝ ՀՀ-ում ԱՄԷ դեսպանին

Հայաստանն ու ԱՄԷ-ն համագործակցության հարուստ օրակարգ ունեն. Խուդաթյանը՝ ՀՀ-ում ԱՄԷ դեսպանին

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նարիման Ալ Մուլլային։ Այդ մասին տեղեկանում ենք նախարարի Ֆեյսբուքի էջից:
 
«Ողջունել եմ դեսպանին և ընդգծել, որ Հայաստանն ու ԱՄԷ-ն համագործակցության հարուստ օրակարգ ունեն։
 
Հանդիպման ժամանակ քննարկել ենք ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր։
 
Անդրադարձ է կատարվել նաև էներգետիկ և ավիացիոն ոլորտներին վերաբերող հարցերին»,- նշված է գրառման մեջ:

  • Կիսվել: