երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
Բյուջետավորման համակարգում ունենք նախատեսած գումար՝ Աջափնյակում մետրոյի կայանի շինարարության համար․ փոխքաղաքապետ

Բյուջետավորման համակարգում ունենք նախատեսած գումար՝ Աջափնյակում մետրոյի կայանի շինարարության համար․ փոխքաղաքապետ

Երևանի փոխքաղաքապետ Ստեփան Մաչյանն ավագանու նիստում անդրադարձել է Մետրոյի Աջափնյակ կայարանի շինարարության աշխատանքներին։

«Մենք այսօր մեր բյուջետավորման համակարգում ունենք նախատեսած գումար՝ Աջափնյակում մետրոյի կայանի շինարարության համար:

Պլանավորել ենք Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակ կայանի շինարարությունը սկսել հաջորդ տարի»,- ասել է նա: Ըստ Մաչյանի, տարեվերջին էլ կունենանք նախագծանախահաշվային փաստաթղթերը։

  • Կիսվել: