շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Բուսաբուծության աջակցության ծրագիրը իրականացվելու է 2024թ.-ին ՀՀ ամբողջ տարածքով

Բուսաբուծության աջակցության ծրագիրը իրականացվելու է 2024թ.-ին ՀՀ ամբողջ տարածքով

Բուսաբուծության աջակցության ծրագիրը իրականացվելու է 2024թ.-ին ՀՀ ամբողջ տարածքով։

Ըստ մարզերի խթանվում է գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի հավաստագրված սերմերով մշակության իրականացումը։

Կփոխհատուցվի մինչև 100 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի վրա՝ հացահատիկային (գարնանացան ցորեն, գարնանացան գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար), հատիկաընդեղեն (ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ) մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) մշակության մեկ հեկտարի հաշվով կատարվող հիմնական աշխատանքների (վարի, ցանքի, բերքահավաքի) և սերմի արժեքի համար նախատեսված ծախսերի 50%-ը։

Փոխհատուցման սահմանաչափեր՝

հացահատիկային մշակաբույսերի մշակության 1 հա մակերեսի հաշվով՝ 70 000 ՀՀ դրամ, իսկ եգիպտացորենի մշակության 1 հա մակերեսի հաշվով՝ 85 000 ՀՀ դրամ,

հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակության 1 հա մակերեսի հաշվով՝ 100 000 ՀՀ դրամ,

բազմամյա խոտաբույսերի 1 հա մակերեսի մշակության հաշվով՝ 110 000 ՀՀ դրամ։

 

Մինչև ցանքն անհրաժեշտ է դիմել համայնքի կամ բնակավայրի ղեկավարին։

  • Կիսվել: