երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Բարեկարգվում է Արցախի փողոցի շենքերից մեկի բակային տարածքը

Բարեկարգվում է Արցախի փողոցի շենքերից մեկի բակային տարածքը

Մայրաքաղաքում փուլ առ փուլ բարեկարգվում են բազմաբնակարան շենքերի բակային տարածքները: 

Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանը, Էրեբունի վարչական շրջանի Արցախի 14 հասցեում աշխատանքներն ընթացքում են: Ապամոնտաժվել են ապօրինի ավտոտնակներն ու ցանկապատերը: Այժմ դրանց փոխարեն բակում կառուցվում է շատրվան, ֆուտբոլի դաշտ և հարմարավետ խաղահրապարակ՝ երեխաների համար. տարածքում կլինի կանաչ գոտի, կտեղադրվեն նստարաններ ու զրուցատաղավար: Արդիականացվել է նաև բակի  գիշերային լուսավորությունը:

 
Մանրամասները՝ տեսանյութում.

 

  • Կիսվել: