շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Բանկային զեղծարարությունից տուժած 500-ից ավել քաղաքացիների հետ կնքվել են պայմանագրեր. Դանիել Ազատյան

Բանկային զեղծարարությունից տուժած 500-ից ավել քաղաքացիների հետ կնքվել են պայմանագրեր. Դանիել Ազատյան

«Հայաստանի բանկերի միությունը նույնպես ներգրավված է եղել այդ գործընթացի մեջ, ակտիվորեն շփվել է ԿԲ-ի, մյուս մասնավոր բանկերի հետ և այդ դեպքերը մանրամասն ուսումնասիրվել են բանկերի ներսում և իրավապահ մարմինների կողմից»,-հրավիրված ասուլիսում հայտնեց Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը՝ անդրադառնալով բանկերի հաճախորդնի միջոցների գողության դեպքերին։

Նա նշեց, որ մեծ միջոցառումներ են իրականացվել, որպեսզի հետագայում կանխարգելվեն նմանատիպ դեպքերը։

Ազատյանը ասաց, որ զարգացած թվային բանկային համակարգեր ունեցող երկրներում այդ զեղծարարությունները շատ են լինում, իսկ Հայաստանում ոչ թե բանկերի էլեկտրոնային համակարգերն են կոտրել, այլ հաճախորդների ֆինանսական գրագիտության պակասն է եղել տվյալների արտահոսքի պատճառը։

«Որոշում է ընդունվել, որ բոլոր բանկերը ոչ միայն սառեցնեն  վարկերի պահանջները, այլև համաձայնագիր են ստորագրել մեծամասնության հետ, որ որևէ պահանջներ չի ներկայացվելու մինչև քննության արդյունքներն ավարտվեն։ Եթե պարզվի, որ քաղաքացին ունեցել է մեղավորության շատ բարձր մակարդակ, նոր կսկսեն այդ գումարները պահանջել քաղաքացիներից։ Այս պահի դրությամբ 500-ից ավել զեղծարարությունից տուժած քաղաքացիների հետ կնքվել են նման պայմանագրեր»,-։ ասաց ԲՄ-ն նախագահը՝ հավելելով, որ դրանց թվում են նաև 2024թ-ին և 2023թ-ի դեպքերում։

Հիշեցնենք, որ ՀՀ իրավապահ մարմինները հայտնել էին, որ խարդախները Հայաստանում մի քանի բանկերից 119 միլիոն դրամ են թալանել։

  • Կիսվել: