երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Բա որտեղի՞ց էս գումարները, եթե թալանածը չենք վերադարձնում, կարո՞ղ է` մեկ էլ, հանկարծ օդից թափվեցին. Փաշինյան

Բա որտեղի՞ց էս գումարները, եթե թալանածը չենք վերադարձնում, կարո՞ղ է` մեկ էլ, հանկարծ օդից թափվեցին. Փաշինյան

Մենք անընդհատ խոսում ենք պետական բյուջեի աճի մասին, բայց ՀՀ-ում բացի պետական բյուջեից կան նաև համայնքային բյուջեներ, բայց ինչ է տեղի ունեցել 2018 թվականից ի վեր ՀՀ համայնքային բյուջեներում: Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա՝ համայնքային բյուջեների հետ ճշգրիտ տեղի է ունեցել այն, ինչ պետական բյուջեում: «Համայնքային բյուջեները 2018-ից ի վեր կրկնապատկվել են, աճը կազմել է 106 տոկոս: 106 տոկոս է կազմել բացարձակ թվով, համայնքների բյուջեները 136 մլրդ դրամով ՀՀ-ում աճել են: Շատ կարևոր է արձանագրել, թե ինչի հաշվին են աճել այդ համայնքային բյուջեները: Օրինակ՝ համայնքային բյուջեներում կա տող, որով աճել է 2024-ը 2019-ի համեմատ 355 տոկոսով: Միայն աճի թիվը 18 մլրդ 500 մլն դրամ է: Գիտե՞ք ինչ հոդված է՝ տեղական տուրքեր հոդվածն է»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ այլ վճարներ տողը 198 տոկոսով է աճել, բացարձակ թիվը՝ 7 մլրդ դրամ, տեղական վճարները աճել է 156 տոկոսով կամ 15 մլրդ դրամով: «Սա միայն 2024 թվականի համեմատույթուն  է 2019-ի նկատմամբ: Հարգելի գործընկերներ, որտեղի՞ց այս գումարները, պարզ է չէ՞, որ այդ վճարները տեղի են ունեցել: Ես ուզում եմ նաև մեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որը միշտ շահարկվում է՝ թալանվածը վերադարձրին, թալանվածը չվերադարձրին, բա այս գումարները որտեղի՞ց են եկել: Այս գումարները, մեկ էլ հո՛պ, օդից թափվե՞լ են համայնքների վրա: Ո՛չ, այս գումարներն այն գումարներն են, որոնք այսպես թե այնպես գոյություն են ունեցել այլ ձևերով, այլ խողովակներով, այլ մեխանիզմներով իրենք կիրառության մեջ են եղել:

Բա ես որ ասում եմ՝ սիրելի՛ ժողովուրդ, այնպես չէ, որ այն ինչը մենք համարում ենք թալանված ինքը մի շենքում դրված է այնտեղ ու պետք է գնալ ընդամենը, բեռնատարները բերել, լցնել թափքերն այդ շենքից տանել ուրիշ շենք, դրանք հազարով տողեր են: Սա այդ տողն է: Ամենատարբեր վարկածներ կարող են լինել, կամ հավաքվել են մուտք չեն արվել, կամ հավաքվել են ուրիշ տեղ են մուտք արվել, բայց փաստը սա է»,- հայտարարեց Փաշինյանը:

  • Կիսվել: