ԱԺ-ն քննարկում է Ջրի ազգային խորհուրդը լուծարելու հարցը. խորհուրդն արդեն կորցրել է երբեմնի կարևորությունը
ՀՀ կառավարությունն առաջարկում է Ջրի ազգային խորհուրդը լուծարել: Կառավարության կողմից ներկայացված ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և Ջրի ազգային ծրագրի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:
«Նախագծերի մշակման համար հիմք է հանդիսացել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականը՝ Ջրի ազգային խորհուրդը լուծարելու և լիազորությունները Շրջակա միջավայրի նախարարությանը փոխանցելու վերաբերյալ: Համաձայն գործող Ջրային օրենսգրքի 8-րդ հոդվածի՝ Ջրի ազգային խորհուրդը եզրակացություն է տալիս ջրավազանային կառավարման պլան չունեցող տարածքներում փոքր ՀԷԿ-երի կառուցման, ինչպես նաև Արարատյան դաշտում ստորերկրյա ջրերի օգտագործման թույլտվությունների վերաբերյալ»-ասաց նախարարը:
Նա ընդգծեց. «ՀՀ-ում արդեն ընդունված են մի շարք ջրավազանային կառավարման պլաններ: Ջրի ազգային խորհուրդն արդեն կորցրել է տարիներ առաջ իր ունեցած կարևորությունը»: